Մարկես. Որդուս Մոդրիչ ենք անվանել, քանի որ նա կնոջս շատ է դուր գալիս

Մարկես. Որդուս Մոդրիչ ենք անվանել, քանի որ նա կնոջս շատ է դուր գալիս

«Գրանադայի» կիսապաշտպան Խավի Մարկեսը պատմել է, թե ինչու է նորածին որդուն Խորվաթիայի հավաքականի և «Ռեալի» ֆուտբոլիստ Լուկա Մոդրիչի պատվին Մոդրիչ անվանել:

-Որդուս Մոդրիչ ենք անվանել, քանի որ կնոջս շատ է դուր գալիս Լուկա Մոդրիչը: Նա հիանալի ֆուտբոլիստ է և լավ տղա: Կարծում եմ՝ սա հետաքրքիր դեպք է: Ըստ իս, հիանալի է, երբ անունդ նման լավ ֆուտբոլիստի հետ է ասոցացվում,-ասել է Մարկեսը «Radio Marca»-ին տված հարցազրույցում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում