«Շիրակը» բողոք է ներկայացրել ՀՖՖ-ին
Նմանատիպ
«Շիրակը» բողոք է ներկայացրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ կապված Բարձրագույն խմբի առաջնության 17-րդ տուրի՝ «Շիրակ» – «Միկա» հանդիպման որոշ դրվագների վերաբերյալ։
«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության ակումբների միջեւ պրոֆեսիոնալ մրցումների 2015-16 թթ. Խաղաշրջանի մրցումների անցկացման» կանոնակարգի 20-րդ հոդվածի 5-րդ ենթակետը՝ «Շիրակ» ֆուտբոլային ակումբը ցանկանում է բողոք ներկայացնել՝ կապված սույն թվականի մարտի 12-ին կայացած Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 17-րդ տուրի «Շիրակ» – «Միկա» հանդիպման մրցավարությանը, մասնավորապես, հանդիպման 89-րդ եւ 90-րդ րոպեներին տեղի ունեցած դրվագների վերաբերյալ, երբ երկու դեպքերում էլ «Միկայի» ֆուտբոլիստները սեփական տուգանային հրապարակում ձեռքով են խաղացել, բայց կանոնների խախտում չի արձանագրվել»,-ասված է ակումբի տարածած հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ «Շիրակը» պարտվել էր նվազագույն հաշվով, իսկ հանդիպման գլխավոր մրցավարն էր Զավեն Հովհաննիսյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում