Չնայած Պերեսի արգելքին՝ Ռոնալդուն կրկին մեկնել է ընկերոջ հետ հանդիպման

Չնայած Պերեսի արգելքին՝ Ռոնալդուն կրկին մեկնել է ընկերոջ հետ հանդիպման

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մտադիր չէ ենթարկվել ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի այն ցուցումներին, որոնք վերաբերում են իր անձնականին։

Ինչպես հաղորդում է «AS»-ը՝ հղում կատարելով մարոկոյան լրատվամիջոցներին, պորտուգալացի ֆուտբոլիստը կրկին անձնական ինքնաթիռով մեկնել է Մարոկո, չնայած «Ռեալի» ղեկավարությունը նրան արգելել է դա անել։ Ֆուտբոլիստն այդ արել է Պրիմերայի 29-րդ տուրի՝ «Լաս Պալմասի» նկատմամբ դժվարին հաղթանակից անմիջապես հետո։ Պերեսին անհանգստացնում են Ռոնալդուի մասնավոր այցելությունները Մարոկո, քանի որ, նրա կարծիքով, դրանք խանգարում են Ռոնալդուին լիովին կենտրոնանալ աշխատանքի վրա։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռոնալդուն Մարոկո է այցելում հանդիպելու իր ընկերոջը՝ կիկբռնցքամարտիկ Բադր Հարիին։ Այդ այցելությունների պատճառով Իսպանիայում շշուկներ են պտտվում Ռոնալդուի և նրա ընկերոջ սեռական կողմնորոշման շուրջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում