Ֆետել. Բոլիդը Մարգարիտա եմ կոչել ոչ պիցցայի պատվին

Ֆետել. Բոլիդը Մարգարիտա եմ կոչել ոչ պիցցայի պատվին

«Ֆերրարիի» ավտոարշավորդ Սեբաստյան Ֆետելը պատմել է, թե ինչու է իր նոր SF16-H բոլիդին տվել Մարգարիտա անունը։ Նա ասել է, որ իրեն ու մեխանիկին այդ անունը դուր է գալիս, և դա չի արվել ի պատիվ հայտնի պիցցայի։

-Առաջին հերթին Մարգարիտան կանացի անուն է։ Հասկանում եմ, որ երբ դուք լսում եք այն, ձեր մտքին առաջինը պիցցայի անունն է գալիս, բայց հարցն ընդամենն այն է, որ մեզ այդ անունը դուր է գալիս։ Ես ամեն տարի իմ բոլիդներին անուն եմ տալիս։ Անցյալ տարի այն կոչվում էր Եվա, հիմա՝ Մարգարիտա,-ասել է ավտոարշավորդը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում