Կրիշտիանու Ռոնալդուն հանդիպու՞մ է Խլոյա Գրինի հետ

Կրիշտիանու Ռոնալդուն հանդիպու՞մ է Խլոյա Գրինի հետ

Եվրոպական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հանդիպում է «TopShop» նորաձևության կայսրության ժառանգորդուհի Խլոյա Գրինի հետ:

Նման լուրերի առիթ են դարձել Խլոյայի՝ սոցիալական ցանցերում հրապարակած լուսանկարները, այդ թվում՝ մտերմիկ սելֆին: Խլոյայի հրապարակած լուսանկարներից մեկի վրա Ռոնալդուի ստորագրությունն է և «Իմ սեր Խլոյա» գրառումը: Վերջերս Խլոյա Գրինն այցելել է Մադրիդ, ներկա է եղել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի՝ «Ռեալ»-«Ռոմա» (2:0) պատասխան խաղին, իսկ սոցիալական ցանցերում իր ուղևորությանը տվել է «Խենթության 24 ժամ» (#24hoursofmadness) բնութագիրը: «Daily Mail»-ը փորձել է շրջանառվող լուրերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալ Կրիշտիանու Ռոնալդուի ներկայացուցիչներից, սակայն վերջիններս հրաժարվել են մեկնաբանել այս լուրերը:

Նշենք, որ Խլոյա Գրինի և Կրիշտիանու Ռոնալդուի հարաբերությունների մասին խոսում էին նաև ֆուտբոլիստի ֆիլմի շնորհանդեսից հետո: Գրինը ներկա էր եղել շնորհանդեսին և երեկոյի ընթացքում ուղեկցել էր պորտուգալացի ֆուտբոլիստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում