Բենզեման կրկին դատական սկանդալի մեջ է հայտնվել

Բենզեման կրկին դատական սկանդալի մեջ է հայտնվել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման կրկին հայտնվել է սկանդալի կենտրոնում։

Ինչպես հաղորդում է «Liberation»-ը, 28-ամյա ֆրանսիացին որպես վկա ներգրավված է թմրանյութերի վաճառքի հետ կապված փողերի լվացման առթիվ հարուցված գործով։

Աղբյուրը հայտնում է, որ փարիզյան դատարանը հետաքննություն է սկսել 2015-ի սեպտեմբերին, իսկ Բենզեման հարցաքննվել է որպես վկա։ Նշվում է, որ նա «այդ պատմության պատճառով մեծ գումարներ է կորցրել»։

Ավելի վաղ Բենզեման կասկածվում էր «Լիոնի» կիսապաշտպան Մաթյո Վալբուենայի նկատմամբ ինտիմ բնույթի տեսանյութի միջոցով շանտաժի ենթարկելուն մասնակցության մեջ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում