Ալոնսո. Երբեմն 300կմ/ժ արագության ժամանակ մոռանում ենք՝ փոքր հպումը կարող է լուրջ վթարի պատճառ դառնալ

Ալոնսո.  Երբեմն 300կմ/ժ արագության ժամանակ մոռանում ենք՝ փոքր հպումը կարող է լուրջ վթարի պատճառ դառնալ

«Մակլարենի» ավտոարշավորդ Ֆերնանդո Ալոնսոն Ավստրալիայի Գրան-պրիի ժամանակ Էստեբան Գուտյերեսի հետ վթարի վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել:

«Լուրջ վթար էր: Ես փորձում էի շրջանցել Գուտյերեսին, բայց վերջին պահին տարբեր գործոնների ազդեցությամբ վթար եղավ: Բոլիդների անվտանգության շնորհիվ երկուսս էլ ողջ ենք: Դրա համար պետք է շնորհակալություն հայտնենք FIA-ին:

Սա մրցակցային դրվագ էր, երկուսս էլ պայքարում էինք: Երբեմն 300կմ/ժ արագության ժամանակ մենք մոռանում ենք, որ փոքր հպումը կարող է լուրջ վթարի պատճառ դառնալ: Տխուր եմ, որ առաջնությունը սկսում ենք 0 միավորով և վնասված շարժիչով: Հնարավոր է՝ հաջորդ մրցման ժամանակ նոր շարժիչով հանդես գանք»,-Ալոնսոյի խոսքը մեջբերված է «Motorsport»-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում