Վանդալների պատճառով Ռոնալդուի արձանը տեղափոխել են

Վանդալների պատճառով Ռոնալդուի արձանը տեղափոխել են

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ իր հայրենի Մադեյրա քաղաքում տեղադրված արձանը ապամոնտաժվել է և տեղափոխվել քաղաքի թանգարան, գրում է «Mirror»-ը։

Պորտուգալիայի հավաքականի ավագի բրոնզե արձանն այս տարվա սկզբում վանդալների հարձակմանն էր ենթարկվել, ինչի պատճառով կղզու իշխանությունները որոշել են այն տեղափոխել Պրասա դու Մար թանգարան։

Հունվարին անհայտ անձինք Ռոնալդուի արձանի մեջքին գրել էին «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի ազգանունն ու խաղահամարը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում