«Ասթոն Վիլայի» ֆուտբոլիստը պատժվել է նարգիլե ծխելու համար (լուսանկար)

«Ասթոն Վիլայի» ֆուտբոլիստը պատժվել է նարգիլե ծխելու համար (լուսանկար)

«Ասթոն Վիլայի» հարձակվող Գաբրիել Ագբոնլահորը ժամանակավորապես հեռացվել է կազմից ֆուտբոլիստի՝ Դուբայում արձակուրդի ժամանակ նարգիլե ծխելու մասին լրատվամիջոցներում հայտված տեղեկությունների պատճառով։

Ակումբի մամուլի ծառայությունը հայտնել է, որ հարձակվողը չի մասնակցի ԱՊԼ հաջորդ տուրի՝ «Չելսիի» հետ տնային հանդիպմանը։ Այժմ «Ասթոն Վիլան» միջադեպի հետ կապված ներքին հետաքննություն է անցկացնում։

Ագբոնլահորը ընթացիկ մրցաշրջանում  «Ասթոն Վիլայում» անցկացրած 18 խաղում մեկ գոլ է խփել։ Թիմը Անգլիայի առաջնության 31 խաղերից հետո գտնվում է մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում