Մեթյու Մադոյան. Ինձ համար մեծ պատիվ է Հայաստանը ներկայացնելը

Մեթյու Մադոյան. Ինձ համար մեծ պատիվ է Հայաստանը ներկայացնելը

Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը հունիսին Երևանում կսկսի նախապատրաստվել Եվրոպայի 2016 թվականի երիտասարդական առաջնությանը: Հավաքականի կազմում նորամուտը կնշի ԱՄՆ-ի ուսանողական լիգայում ելույթ ունեցող Մեթյու Մադոյանը:

ՀԲՖ մամուլի քարտուղարության հետ զրույցում Մադոյանը նշել է, որ մեծ անհամբերությամբ է սպասում ուսումնամարզական հավաքին.

«Առաջին անգամ չեմ ժամանելու Հայաստան, սակայն այս անգամ այցս յուրահատուկ է լինելու, քանի որ հրավեր ունեմ Հայաստանի երիտասարդական հավաքականից: Անբացատրելի զգացմունքներ ես ունենում, երբ ստանում ես հայրենիքդ ներկայացնելու հնարավորություն: Դա մեծ պատիվ է ինձ համար, և ես մեծ անհամբերությամբ եմ սպասում հունիսին»:

Մադոյանը նախորդ տարի մասնակցել է Համահայկական խաղերին և լավ տպավորություններով հեռացել Հայաստանից. «Հիշողությունները շատ վառ են: Համահայկական խաղերին մասնակցելը մեծ տոն էր ինձ համար: Բասկետբոլի միջոցով ես կապ եմ հաստատել իմ հայրենիքի հետ, և դա պարզապես հիանալի է»:

Երիտասարդ բասկետբոլիստը հույս ունի, որ Հայաստանի ընտրանին հաջող ելույթներ կունենա Եվրոպայի առաջնությունում. «Մրցաշրջանն ինձ համար հաջող է ընթանում և մենք վստահ ելույթներ են ունենում Ուսանողական լիգայում: Հույս ունեմ, որ լավ մարզավիճակս թույլ կտա նաեւ հաջող հանդես գալ հավաքականում: Եվրոպայի առաջնության մասին քիչ բան գիտեմ, բայց առաջիկայում ավելի մոտիկից կծանոթանամ մրցակիցներին և ավելի շատ տեղեկություններ կստանամ: Տեղյակ եմ, որ նախորդ տարի Հայաստանը լավ ելույթներ է ունեցել և ներկայումս էլ լավ կազմ ունի»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում