Արթուր Աբրահամը զրկվեց չեմպիոնական տիտղոսից (տեսանյութ)
10/04/2016 09:00
Նմանատիպ
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը պարտվեց մեքսիկացի Ժիլբերտո Ռամիրեսին և զրկվեց տիտղոսից:
Լաս Վեգասում կայացած մենամարտում 24-ամյա Ռամիրեսը, ով պրոֆեսիոնալ կարիերայում դեռ պարտություն չի կրել (34 հաղթանակ), հաղթեց մրցավարական որոշմամբ՝ 120:108, 120:108, 120:108 հաշվով:
Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամը պարտություն չէր կրել 2013 թվականի մարտի 23-ից, երբ տիտղոսը զիջեց գերմանացի Ռոբերտ Շտիգլիցին: Դրանից հետո հայ բռնցքամարտը տարել էր ութ անընդմեջ հաղթանակ
Հետևեք մեզ նաև Telegram-ում