Դանի Ալվեսը յուրօրինակ ձևով դիմել է երկրպագուներին (տեսանյութ)

Դանի Ալվեսը յուրօրինակ ձևով դիմել է երկրպագուներին (տեսանյութ)

«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեսը կարծում է, որ կատալոնական թիմի՝ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլից դուրս մնալը չպետք է ողբերգություն դարձնել:

Բրազիլացի ֆուտբոլիստը, կանացի կեղծամը գլխին, դիմել է երկրպագուներին և ևս մեկ անգամ հայտարարել է, որ սիրում է իսպանուհի մոդել Ջոանա Սանսին: Տեսանյութն Ալվեսը հրապարակել է «Instagram»-ի իր պաշտոնական էջում:

«Սա ընդամենը ֆուտբոլային խաղ է: Սարսափելի ոչինչ չի եղել, այդպիսին է կյանքը:
Ես քեզ շատ եմ սիրում, սեր իմ»,-ասում է Ալվեսը:

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի առաջին խաղում «Բարսելոնան» 2:1 հաշվով հաղթեց «Ատլետիկոյին», սակայն պատասխան խաղում 0:2 հաշվով պարտություն կրեց և զրկվեց պայքարը շարունակելու հնարավորությունից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում