Հայկական 7 ակումբներ ստացել են ՈւԵՖԱ-ի արտոնագիր

Հայկական 7 ակումբներ ստացել են  ՈւԵՖԱ-ի արտոնագիր

Ապրիլի 19-ին ՀՖՖ գրասենյակում կայացել է ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) հերթական նիստը:

Նիստի ընթացքում քննության էին դրվել «Փյունիկ», «Շիրակ», «Միկա», «Բանանց», «Գանձասար-Կապան», «Արարատ» և «Ալաշկերտ» ակումբների արտոնագրային ֆինանսական չափանիշի փաստաթղթային փաթեթները, որոնցով նրանք դիմել էին «ՈւԵՖԱ»-ի արտոնագրերի համար: Այդ արտոնագրերը նրանց իրավունք են ընձեռում մասնակցելու 2016-2017թթ. ՈւԵՖԱ-ի ակումբային մրցաշարերի խաղարկությանը` համապատասխան մարզական որակավորում ստանալու դեպքում, տեղեկանում ենք ՀՖՖ պաշտոնական կայքից։

Նիստի ընթացքում քննության էին դրվել ակումբների ֆինանսական փաթեթները, որոնց հիման վրա Արտոնագրման բաժնի փորձագետներն անցկացրել էին համապատասխան ստուգումներ: Դրանց արդյունքները մանրամասնորեն ներկայացվել են նիստի ընթացքում Արտոնագրման բաժնի աշխատակիցների կողմից: Հիմնվելով դրանց վրա` Արտոնագրման կոմիտեն կայացրել է որոշում, ըստ որի «ՈւԵՖԱ»-ի արտոնագրեր շնորհվեցին թեկնածու բոլոր ակումբներին՝ «Փյունիկ», «Շիրակ», «Միկա», «Բանանց», «Գանձասար», «Արարատ» և «Ալաշկերտ» ակումբներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում