«Շտուտգարտ»-«Բորուսսիա»՝ 0:3, Հենրիխ Մխիթարյանը՝ գոլային փոխանցման և գոլի հեղինակ (տեսանյութ)

«Շտուտգարտ»-«Բորուսսիա»՝ 0:3, Հենրիխ Մխիթարյանը՝ գոլային փոխանցման և գոլի հեղինակ (տեսանյութ)

Բունդեսլիգայի 31-րդ տուրում Դորտմունդի «Բորուսսիան» արտագնա խաղում վստահ հաղթանակ տոնեց «Շտուտգարտի» նկատմամբ: 

«Մերսեդես Բենց Արենա» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 0:3 հաշվով: 21-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո Սինձի Կագավան առաջ մղեց հյուրերին: Առաջին խաղակեսի վերջնամասում Քրիստիան Պուլիշիչը կրկնապատկեց դորտմունդցիների առավելությունը, իսկ երկրորդ խաղակեսի մեկնարկում Հենրիխ Մխիթարյանը ձևակերպեց խաղի վերջնական հաշիվը:

Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանը Բունդեսլիգայի ընթացիկ խաղարկությունում կատարել է արդեն 17 գոլային փոխանցում և խփել է 11 գոլ:

Այս հաղթանակից հետո «Բորուսսիան» ունի 74 միավոր և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Բավարիային» զիջելով 7 միավորով, իսկ «Շտուտգարտը» մնաց 33 միավորով՝ 15-րդ տեղում:

Բունդեսլիգա, 31-րդ տուր

«Շտուտգարտ» – «Բորուսսիա Դորտմունդ»՝ 0:3
Գոլերը՝ Կագավա 21′, Պուլիշիչ 45′, Մխիթարյան 56′

Հետևեք մեզ նաև Telegram-ում