«Ռեալը» կամային հաղթանակ տոնեց «Ռայո Վալյեկանոյի» նկատմամբ (տեսանյութ)

«Ռեալը» կամային հաղթանակ տոնեց «Ռայո Վալյեկանոյի» նկատմամբ (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 35-րդ տուրում «Ռեալը» հյուրընկալվել էր «Ռայո Վալյեկանոյին»: 

«Կամպո դե Վալյեկաս» մարզադաշտում կայացած հանդիպման մեկնարկը դաշտի տերերը հիանալի անցկացրեցին, ինչի արդյունքում 7-րդ րոպեին Ադրիան Էմբարբան առաջ մղեց իր թիմին, իսկ 14-րդ րոպեին Միկուն կրկնապատկեց «Ռայոյի» առավելությունը:

Զինեդին Զիդանի սաները միայն խաղակեսի վերջնամասում կարողացան ուշքի գալ և նախքան ընդմիջման գնալը՝ 35-րդ րոպեին, Գարեթ Բեյլը կրճատեց հաշվի տարբերությունը:

Երկրորդ խաղակեսի մեկնարկում Լուկաս Վասկեսը վերականգնեց հաշվի հավասարությունը, իսկ 81-րդ րոպեին օգտվելով Կինիի սխալից՝ Գարեթ Բեյլը դարձավ հաղթական գոլի հեղինակ:

Այս հանդիպումից հետո «Ռեալն» ունի 81 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը, սակայն 79-ական միավոր ունեցող «Բարսելոնան» և «Ատլետիկոն» տուրի շրջանակում իրենց խաղերը դեռ չեն ացկացրել: «Ռայո Վալյեկանոն» մնաց 35 միավորով՝ 16-րդ տեղում: Նշենք նաև, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսն ընդգրկված չէր «Ռայո Վալյեկանոյի» հայտացուցակում:

Իսպանիայի առաջնություն, 35-րդ տուր

«Ռայո Վալյեկանո» – «Ռեալ»՝ 2:3
Գոլերը՝ Էմբարբա 7′, Միկու 14′ – Բեյլ 35′, 81′, Վասկես 52′

Հետևեք մեզ նաև Telegram-ում