«Միկան» խոշոր հաշվով հաղթեց «Արարատին» (տեսագրություն)

«Միկան» խոշոր հաշվով հաղթեց «Արարատին» (տեսագրություն)

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 23-րդ տուրում «Միկան» վստահ հաղթանակ տոնեց «Արարատի» նկատմամբ: Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կայացած խաղում «Միկան» 4 անպատասխան գնդակ խփեց. մեկական անգամ աչքի ընկան Միխայիլ Գորելիշվիլին, Սերգեյ Շումիլինը, Ալեքսեյ Կիսելյովը և Հայկ Ոսկանյանը:

Այս հաղթանակից հետո «Միկան» ունի 29 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը, իսկ «Արարատը» մնաց 33 միավորով՝ հինգերորդ տեղում:

Բարձրագույն խումբ, 23-րդ տուր

«Արարատ» – «Միկա»՝ 0:4
Գոլերը՝ Գորելիշվիլի 17′, Շումիլին 46′, Կիսելյով 55′, Ոսկանյան 86′

Հետևեք մեզ նաև Telegram-ում