Նադալը՝ Բարսելոնայի մրցաշարի չեմպիոն (լուսանկարներ, տեսանյութ)

Նադալը՝ Բարսելոնայի մրցաշարի չեմպիոն (լուսանկարներ, տեսանյութ)

Բարսելոնայի ATP-500 շարքի մրցաշարի եզրափակչում իսպանացի Ռաֆայել Նադալն առավելության հասավ ճապոնացի Կեի Նիսիկորիի նկատմամբ: 2 ժամ, 4 րոպե տևած հանդիպումն ավարտվեց 6:4, 7:5 հաշվով: Նադալի ակտիվում գրանցվեց 1 էյս, 1 կրկնակի սխալ, իսկ Նիսիկորին իրացրեց 3 բրեյք-փոյնթ:

Ռաֆայել Նադալը Բարսելոնայի մրցաշարում հաղթեց 9-րդ անգամ, իսկ Կեի Նիսիկորին այստեղ չեմպիոն է դարձել 2 անգամ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում