«Ռոման» հաղթեց «Նապոլիին»՝ ապահովելով «Յուվենտուսի» չեմպիոնությունը (տեսանյութ)

«Ռոման» հաղթեց «Նապոլիին»՝ ապահովելով «Յուվենտուսի» չեմպիոնությունը (տեսանյութ)

Իտալիայի 2015-16թթ. առաջնության ավարտից երեք տուր առաջ «Յուվենտուսը» հռչակվեց չեմպիոն: 

35-րդ տուրում «Յուվենտուսին» հետապնդող «Նապոլին» նվազագույն հաշվով պարտվեց «Ռոմային». հանդիպման միակ գոլը 89-րդ րոպեին խփեց Ռաջա Նայնգոլանը: Այս պարտությունից հետո «Նապոլին» արդեն 10 միավորով է զիջում թուրինյան թիմին, իսկ այդ տարբերությունը 3 խաղում չեզոքացնել հնարավոր չէ: «Ռոման» ունի 71 միավոր և եզրափակում է լավագույն եռյակը:

Նշենք, որ «Յուվենտուսը» կրկնեց սեփական ռեկորդը՝ 5 անգամ անընդմեջ դառնալով չեմպիոն. 1942-1949 թվականներին ևս թուրինյան թիմը չեմպիոն է դարձել:

Իտալիայի առաջնություն, 35-րդ տուր

«Ռոմա» – «Նապոլի»՝ 1:0
Գոլը՝ Նայնգոլան 89′ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում