«ՊՍԺ»-ի ֆուտբոլիստները չեմպիոնությունը տոնել են Լաս Վեգասում (լուսանկարներ)

«ՊՍԺ»-ի ֆուտբոլիստները չեմպիոնությունը տոնել են Լաս Վեգասում (լուսանկարներ)

«ՊՍԺ»-ն Ֆրանսիայի առաջնությունում հաղթեց մրցաշրջանի ավարտից մոտ երկու ամիս առաջ։ 

Ֆրանսիական գրանդի չորս ֆուտբոլիստներ՝ Մարկո Վերատին, Զլատան Իբրահիմովիչը, Խավյեր Պաստորեն և Սալվատորե Սիրիգուն, չեմպիոնությունը նշել են Լաս Վեգասում՝ լողազգեստով աղջիկներով շրջապատված։ 

Փարիզցիների գլխավոր մարզիչ Լորան Բլանը ֆուտբոլիստներին հանգստյան օրեր է տվել, ինչը նրանք օգտագործել են «Encore Beach Club»-ում զվարճանալու համար։

«Daily Mail»-ը գրում է, որ Իբրահիմովիչը, ով 38 գոլ է խփել այս մրցաշրջանում, ակնհայտորեն եղել է հրավիրված աղջիկների ուշադրության կենտրոնում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում