ՉԼ. Առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» և «Ռեալը» հաղթողին չորոշեցին (տեսանյութ)

ՉԼ. Առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» և «Ռեալը» հաղթողին չորոշեցին (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի 2015-16թթ. խաղարկության կիսաեզրափակիչ փուլի առաջին՝ «Մանչեսթեր Սիթի»-«Ռեալ» խաղում հաղթող չեղավ:

«Էտիհադում» կայացած հանդիպման առաջին կեսում թիմերը վտանգավոր գործողություններով աչքի չընկան: Մանուել Պելեգրինիի և Զինեդին Զիդանի ֆուտբոլիստները մոտենում էին մրցակցի տուգանային հրապարակի մատույցներին, սակայն վճռորոշ գործողությունների չէին դիմում: 

Երկրորդ խաղակեսում պատկերը փոքր-ինչ փոխվեց, երկու թիմերն էլ վտանգավոր գրոհներ կազմակերպեցին, սակայն Ջո Հարտի և Կեյլոր Նավասի դարպասներն անառիկ մնացին:

Հավելենք, որ պատասխան հանդիպումը կայանալու է մայիսի 4-ին, Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում:

Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, առաջին խաղ
«Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ Մադրիդ»՝ 0:0

Հետևեք մեզ նաև Telegram-ում