ՉԼ. Կիսաեզրափակիչ առաջին խաղում «Ատլետիկոն» հաղթեց «Բավարիային» (տեսանյութ)

ՉԼ. Կիսաեզրափակիչ առաջին խաղում «Ատլետիկոն» հաղթեց «Բավարիային» (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղում «Ատլետիկոն» առավելության հասավ «Բավարիայի» նկատմամբ:

«Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում կայացած հանդիպման առաջին կեսն անցավ Դիեգո Սիմեոնեի սաների առավելությամբ: Մադրիդցիները բավականին հաջող մեկնարկեցին և արդեն 11-րդ րոպեին Սաուլ Նյիգեսը, շրջանցելով «Բավարիայի» մի քանի ֆուտբոլիստի, առաջ մղեց իր թիմին: «Բավարիան» չկարողացավ արագ ուշքի գալ և խաղակեսի մնացած ժամանակահատվածում առանձնակի ակտիվությամբ աչքի չընկավ:

Խաղի պատկերը փոխվեց երկրորդ կեսում. ընդմիջումից հետո Խոսեպ Գվարդիոլայի սաներն առավել վճռական էին գործում, ունեցան մի քանի լավ հնարավորություններ, սակայն այդպես էլ չկարողացան գրավել Յան Օբլակի պաշտպանած դարպասը: Երկրորդ կեսում «Ատլետիկոն» ևս ունեցավ հիանալի հնարավորություն, սակայն Ֆերնանդո Տորրեսի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին:

Պատասխան հանդիպումը կայանալու է մայիսի 3-ին: Հիշեցնենք նաև, որ կիսաեզրափակիչ մյուս՝ «Մանչեսթեր Սիթի»-«Ռեալ» առաջին խաղում գոլեր չեն արձանագրվել:

Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, առաջին խաղ

«Ատլետիկո» – «Բավարիա»՝ 1:0
Գոլը՝ Սաուլ 11′

Հետևեք մեզ նաև Telegram-ում