Պաշտոնական. Հյումմելսը «Բավարիա» տեղափոխվելու մտադրություն ունի

Պաշտոնական. Հյումմելսը «Բավարիա» տեղափոխվելու մտադրություն ունի

«Բորուսսիայի» մամուլի ծառայությունը պաշտոնապես հաստատել է մամուլում շրջանառվող այն լուրերը, որոնց համաձայն՝ պաշտպան Մաթս Հյումմելսը ցանկանում է դորտմունդյան ակումբից տեղափոխվել «Բավարիա»:

«Բորուսսիայի» պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության համաձայն, «Բավարիան» դեռևս պաշտոնապես չի դիմել Հյումմելսի տրանսֆերը ձեռք բերելու հարցով, սակայն 27-ամյա ֆուտբոլիստը տեղեկացրել է իր մտադրությունների մասին: Ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն, «Բորուսսիայում» ակնկալում են Հյումմելսի տրանսֆերի համար ստանալ առնվազն 38 մլն եվրո, իսկ «Բավարիան» ֆուտբոլիստին առաջարկում է  չորս տարվա պայմանագիր՝ տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձով և հավելավճարներով։

Մաթս Հյումմելսի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2017 թվականի հունիսի 30-ը: Հյումմելսը մյունխենյան ակումբի մարզադպրոցի սան է, իսկ «Բորուսսիայում» հանդես է գալիս 2008 թվականից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում