ԵԼ. «Շախտյորն» ու «Սևիլյան» ոչ-ոքի խաղացին, «Վիլյառեալը» հաղթեց «Լիվերպուլին» (տեսանյութ)

ԵԼ. «Շախտյորն» ու «Սևիլյան» ոչ-ոքի խաղացին, «Վիլյառեալը» հաղթեց «Լիվերպուլին» (տեսանյութ)

Կայացան Եվրոպայի լիգայի 2015-16թթ. խաղարկության կիսաեզրափակիչ փուլի առաջին հանդիպումները:

«Շախտյորը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Սևիլյայի» հետ: «Արենա Լվովում» կայացած հանդիպման 6-րդ րոպեին իսպանական թիմի կազմում աչքի ընկավ Վիտոլոն, սակայն Միրչա Լուչեսկուի սաները նախքան ընդմիջման գնալը կարողացան երկու գոլ խփել. նախ աչքի ընկավ Մարլոսը, ապա Տարաս Ստեպանենկոն: Հանդիպման վերջնամասում Կևին Գամեյրոն դիպուկ իրացրեց դաշտի տերերի դարպասին նշանակված 11-մետրանոց հարվածը և ձևակերպեց խաղի վերջնական հաշիվը:

«Էլ Մադրիգալում» կայացած «Վիլյառեալ»-«Լիվերպուլ» խաղն ավարտվեց 1:0 հաշվով: Հաղթական գոլը 92-րդ րոպեին խփեց Ադրիան Լոպեսը: Հավելենք, որ պատասխան հանդիպումները կայանալու են մեկ շաբաթից:

Եվրոպայի լիգա, կիսաեզրափակիչ, առաջին խաղեր

«Շախտյոր» – «Սևիլյա»՝ 2:2
Գոլերը՝ Մարլոս 23′, Ստեպանենկո 36′ – Վիտոլո 6′, Գամեյրո 82′ / 11-մետրանոց

«Վիլյառեալ» – «Լիվերպուլ»՝ 1:0
Գոլը՝ Լոպես 90+2′

Հետևեք մեզ նաև Telegram-ում