Պիկե. Պրիմերայում չհաղթելը ձախողում կլինի

Պիկե. Պրիմերայում չհաղթելը ձախողում կլինի

«Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեն պատմել է մրցաշրջանի վերջնամասում թիմի առաջադրանքների մասին։

-Մրցաշրջանի ընթացքում թուլացման պահերը նորմալ են, բայց, ցավոք, այս անգամ դրանք մեզ հետ տեղի ունեցան առանցքային պահերին։ Աշխատում ենք դրան չափազանց մեծ նշանակություն չտալ։ Մենք նախկինի պես հավակնում ենք հաղթելու երկու հիանալի մրցաշարերում՝ Իսպանիայի առաջնությունում և Իսպանիայի գավաթի խաղարկությունում։

Ինձ համար «Բարսելոնայի»՝ Պրիմերայում չհաղթելը միշտ ձախողում է։ Երեք տուր է մնացել, և ամեն ինչ միայն մեզանից է կախված։ Եթե չհաղթենք մնացած բոլոր հանդիպումներում, կարող ենք բաց թողնել տիտղոսը,-ասել է Պիկեն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում