Վենգեր. Հուսով եմ՝ առանց ինձ «Արսենալը» կհաղթի ՉԼ-ում

Վենգեր. Հուսով եմ՝ առանց ինձ «Արսենալը» կհաղթի ՉԼ-ում

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է Անգլիայի առաջնության չեմպիոնի կոչման համար պայքարում այս մրցաշրջանում կրած անհաջողության մասին։

-Երբ ես արդեն չլինեմ «Արսենալում», հույս ունեմ՝ ակումբն ավելի ուժեղ կդառնա, կնվաճի Չեմպիոնների լիգայի գավաթն ու ամեն տարի Անգլիայի չեմպիոն կդառնա, իսկ ես կլինեմ տրիբունաներում «Արսենալի» գլխավոր երկրպագուն, քանի որ կզգամ, որ այստեղ իմ ներդրումն էլ կա։

Մի մոռացեք, որ մենք ծանր շրջանում էինք, երբ մարզադաշտի կառուցման պատճառով ստիպված էինք ֆուտբոլիստների վաճառել և գոյատևել։ Եվ մենք ամեն անգամ հայտնվում էինք Չեմպիոնների լիգայում. թիմը շատ մրցունակ էր։

Ընթացիկ մրցաշրջանը հիասթափություն բերեց, քանի որ մենք շատ երկար ժամանակ հավակնում էինք չեմպիոնությանը։ Հաշվում էինք, որ Անգլիայի Գավաթն ու Սուպերգավաթը նվաճելուց հետո ևս մեկ քայլ կանենք դեպի առաջ և կհաղթենք ԱՊԼ-ում։ Դա տեղի չունեցավ, և ես հասկանում եմ՝ ինչ ուժեղ է հիմա բոլորիս հուսախաբությունը,-ասել է Վենգերը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում