Տորրես. Չեմ ուզում խոսել Իսպանիայի հավաքականի մասին

Տորրես. Չեմ ուզում խոսել Իսպանիայի հավաքականի մասին

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ֆերնանդո Տորրեսը նշել է, որ չեր ցանկանա խոսել Իսպանիայի հավաքականի կազմում Եվրոպայի 2016 թվականի առաջնությանն իր մասնակցության հնարավորության մասին։

-Ես արդեն երկու տարի ոչինչ չեմ լսել ազգային հավաքականի մասին։ Ես չէի ցանկանա խոսել այդ մասին, քանի որ ես այսօր դրա անդամը չեմ։ Թող Սաուլին հրավիրեն։ Այն ամենն, ինչ ինձ դուր է գալիս կամ չի գալիս, մնում է իմ մեջ,-ասել է Տորրեսը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում