Ռոնալդուն սկսել է վազքային վարժություններ կատարել

Ռոնալդուն սկսել է վազքային վարժություններ կատարել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի վնասվածքի ապաքինումն առաջընթաց ունի։ Պորտուգալացի ֆուտբոլիստը ազդրի մկանների պատռվածք ուներ, և բժիշկները նրան խորհուրդ էին տվել ցողունային բջիջներով բուժում անցնել վնասված հյուսվածքների արագ վերականգնման համար։

Ռոնալդուն արդեն երկարատև վազքային վարժություններ է կատարում և շատ լավատեսորեն է տրամադրված Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Մանչեսթեր սիթիի» դեմ պատասխան խաղին իր մասնակցության վերաբերյալ։ Հանդիպումը տեղի կունենա մայիսի 4-ին «Արքայական ակումբի» հարկի տակ։

Ռոնալդուն օրական երեք անգամ մարզվում է, որ կարողանա մասնակցել այդ հանդիպմանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում