Արթուր Բարսեղյանը լողի Հայաստանի առաջնության ռեկորդ է սահմանել

Արթուր Բարսեղյանը լողի Հայաստանի առաջնության ռեկորդ է սահմանել

Երևանի «Գրանդ Սպորտ» մարզաառողջարարական համալիրում շարունակվում է լողի մեծահասակների Հայաստանի առաջնությունը:

ՀԱՕԿ լրատվականը հաղորդում է, որ մրցումային երկրորդ օրը 100 մետր դելֆին լողաձևում Հայաստանի նոր ռեկորդ է սահմանվել: Ռեկորդակիր Արթուր Բարսեղյանը տարածությունը լողացել է 59.64 վայրկյանում: 1982 թվականից մինչ այս ռեկորդը պատկանում էր Կարեն Սիրեկանյանին (59.90 վայրկյան):

Այսօր Հայաստանի չեմպիոններ դարձան Տաթևիկ Բաղդասարյանը, Վանիկ Բարսեղյանը (50 մետր բրաս), Անի Պողոսյանը, Վլադիմիր Մամիկոնյանը (200 մետր ազատ ոճ), Արթուր Անտոնյանը, Անի Պողոսյանը (50 մետր թիկնալող), Լևոն Խաչատրյանը, Ջուլիետա Գևորգյանը (200 մետր համալիր լող), Արթուր Բարսեղյանը, Ջուլիետա Գևորգյանը (100 մետր դելֆին):

Լողի Հայաստանի առաջնությունը մեկնարկել է ապրիլի 28-ին և կավարտվի ապրիլի 30-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում