Նադալ. Եթե պետք է մրցեմ Ջոկովիչի հետ, նշանակում է՝ խաղալու եմ եզրափակչում

Նադալ. Եթե պետք է մրցեմ Ջոկովիչի հետ, նշանակում է՝ խաղալու եմ եզրափակչում

Աշխարհի հինգերորդ ռակետ Ռաֆայել Նադալը խոսել է Մադրիդի մրցաշարում առաջին ռակետ Նովակ Ջոկովիչի հետ հավանական հանդիպման և ներկայիս մարզավիճակի մասին:

-Ես իմ ճանապարհով եմ առաջ գնում, Նովակը՝ իր: Ես ամեն ինչ կանեմ բարձրագույն մակարդակի հասնելու համար, զգում եմ, որ մոտ եմ դրան: Այս պահին գոհ եմ իմ մարզավիճակից: Եթե պետք է մրցեմ Ջոկովիչի հետ, ապա հիանալի է, դա նշանակում է՝ խաղալու եմ եզրափակչում:

Մրցում եմ լավագույն թենիսիստների հետ և վերջին շրջանում հաղթանակներ եմ տոնում: Նման մրցակիցների նկատմամբ տոնած հաղթանակներն ինձ համար լավ փորձ են:  Վերջին շաբաթներին անընդհատ պայքարի մեջ եմ: Տեսնենք, թե ինչ կլինի այս շաբաթ,-Նադալի խոսքը մեջբերված է մրցաշարի պաշտոնական կայքից:

Հիշեցնենք, որ մրցաշրջանի գրունտային փուլում Ռաֆայել Նադալն արդեն հաղթել է Մոնտե Կառլոյի և Բարսելոնայի մրցաշարերում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում