Կազեմիրո. «Մանչեսթեր Սիթին» պետք է զգա «Բեռանբեուի» ուժը

Կազեմիրո. «Մանչեսթեր Սիթին» պետք է զգա «Բեռանբեուի» ուժը

«Ռեալի» կիսապաշտպան Կազեմիրոն խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ պատասխան խաղից ունեցած սպասլիքներից: Հիշեցնենք, որ առաջին հանդիպումն ավարտվել է 0:0 հաշվով, իսկ պատասխան խաղը կայանալու է մայիսի 4-ին:

-Սեփական մարզադաշտն իր առավելությունն է տալիս: Երկրպագուները պետք է աջակցեն մեզ, մենք նրանց աջակցության կարիքն ունենք: «Մանչեսթեր Սիթին» պետք է զգա «Բեռանբեուի» ուժը: Եթե լավ սկսենք հանդիպումը, երկրպագուները, անխոս, մեզ հետ կլինեն, ինչպես «Վոլֆսբուրգի» հետ խաղում: Այդ հանդիպման ժամանակ նրանք հենց սկզբից մեզ առաջ գնալու կոչ էին անում: Բարդ հանդիպում է սպասվում, բայց մենք ուժեղ երկրպագուներ ունենք: 

Պետք է հաղթենք և վերջ: Կարևոր չէ, թե ով գոլ կխփի, պետք է գոլեր խփենք ու հաղթենք: Պետք է խաղանք հենց այս ցանկությամբ: Նշանակություն չունի՝ ինքս գոլ կխփե՞մ, թե՞ ոչ, կխփեմ ոտքո՞վ, թե՞ գլխովը… Ես ընդամենը ցանկանում եմ թիմիս օգնել եզրափակիչ դուրս գալ,-Կազեմիրոյի խոսքը մեջբերված է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում