Ֆեդերերը վնասվածք է ստացել և չի մասնակցի Մադրիդի մրցաշարին

Ֆեդերերը վնասվածք է ստացել և չի մասնակցի Մադրիդի մրցաշարին

Աշխարհի երրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը որոշել է հրաժարվել Մադրիդի մրցաշարին մասնակցությունից: Շվեյցարացի թենիսիստը մարզման ժամանակ մեջքի վնասվածք է ստացել. վնասվածքը լուրջ չէ, սակայն Ֆեդերերին խորհուրդ են տվել ռիսկի չդիմել:

Հիշեցնենք, որ փետրվարին Ռոջեր Ֆեդերերը ենթարկվեց ծնկի վիրահատության, ինչի պատճառով բաց թողեց Ռոտերդամի, Դուբայի, Ինդիան-Ուելսի մրցաշարերը, իսկ Մայամիի մրցաշարին չկարողացավ մասնակցել աղիքային ինֆեկցիայի պատճառով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում