Երբ Գվարդիոլան մտազբաղ է (տեսանյութ)

Երբ Գվարդիոլան մտազբաղ է (տեսանյութ)

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Բունդեսլիգայի 32-րդ տուրի՝ Մյոնխենգլադբախի «Բորուսսիայի» հետ խաղից առաջ չի նկատել մրցակցի գլխավոր մարզիչ Անդրե Շուբերտին: Խաղադաշտ դուրս գալով՝ Գվարդիոլան մի քանի քայլ է կատարել, ապա հիշել է, որ պետք է բարևի Շուբերտին:

Նշենք, որ այդ խաղում հաղթելու դեպքում «Բավարիան» կարող էր առաջնության ավարտից երկու տուր առաջ չեմպիոն հռչակվել, սակայն հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով: Այժմ մյունխենյան թիմը 5 միավորով է գերազանցում երկրորդ տեղում գտնվող Դորտմունդի «Բորուսսիային»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում