Արտագնա խաղում «Ռոման» հաղթեց «Ջենոային» (տեսանյութ)

Արտագնա խաղում «Ռոման» հաղթեց «Ջենոային» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 36-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվել էր «Ջենոային»: 

«Լուիջի Ֆերրարիս» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 2:3 հաշվով. «գայլերի» կազմում աչքի ընկան Մոհամեդ Սալահը, Ֆրանչեսկո Տոտտին և Ստեֆան Էլ-Շարավին, իսկ դաշտի տերերից՝ Պանայոտիս Տաչսիդիսը և Լեոնարդո Պավոլետին:

Այժմ «Ռոման» ունի 74 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը, իսկ «Ջենոան» 43 միավորով 11-րդն է:

Իտալիայի առաջնություն, 36-րդ տուր

«Ջենոա» – «Ռոմա»՝ 2:3
Գոլերը՝ Տաչսիդիս 13′, Պավոլետի 65′ – Սալահ 6′, Տոտտի 77′, Էլ-Շարավի 87′

Հետևեք մեզ նաև Telegram-ում