«Չելսին» ոչ-ոքի խաղաց «Տոտենհեմի» հետ՝ ապահովելով «Լեսթերի» չեմպիոնությունը (տեսանյութ)

«Չելսին» ոչ-ոքի խաղաց «Տոտենհեմի» հետ՝ ապահովելով «Լեսթերի» չեմպիոնությունը (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 36-րդ տուրում «Տոտենհեմը» հյուրընկալվել էր «Չելսիին»: Չեմպիոնական տիտղոսը նվաճելու հնարավորությունները պահպանելու համար Մաուրիսիո Պոչետինոյի թիմին միմիայն հաղթանակ էր հարկավոր, սակայն հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով:

Հարի Քեյնի և Սոն Հին Մինի գոլերի շնորհիվ առաջին խաղակեսից հետո «Տոտենհեմը» հաղթում էր 2:0 հաշվով, սակայն երկրորդ կեսում «ազնվականներին» հաջողվեց վերականգնել հաշվի հավասարությունը: Նախ աչքի ընկավ Կեյհիլը, ապա «Լեսթերի» համար չեմպիոնական գնդակ խփեց Էդեն Ազարը:

Այսպիսով՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի 2015-16թթ. խաղարկությունից երկու տուր առաջ հայտնի դարձավ չեմպիոնի անունը. «Լեսթերը» 77 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ 2-րդ հորիզոնականում ընթացող «Տոտենհեմն» ունի 70 միավոր: «Չելսին» 9-րդ տեղում է՝ ակտիվում ունենալով 43 միավոր:

Անգլիայի Պրեմիեր լիգա, 36-րդ տուր

«Չելսի» – «Տոտենհեմ»՝ 2:2
Գոլեր՝ Կեյհիլ 58′, Ազար 83′ – Քեյն 35′, Սոն Հին Մին 44′

Հետևեք մեզ նաև Telegram-ում