«Լեսթերի» ֆուտբոլիստները՝ չեմպիոնության առաջին վայրկյաններին, ինչպես է տոնում քաղաքը (տեսանյութ, լուսանկար)

«Լեսթերի» ֆուտբոլիստները՝ չեմպիոնության առաջին վայրկյաններին, ինչպես է տոնում քաղաքը (տեսանյութ, լուսանկար)

«Լեսթերի» ֆուտբոլիստները միասին են դիտել «Չելսիի» և «Տոտենհեմի» հանդիպումը (2:2), որն ապահովել է նրանց սենսացիոն չեմպիոնությունը ԱՊԼ-ում։ Այս հաղթանակն առաջինն էր ակումբի պատմության մեջ։

«Աղվեսների» պաշտպան Քրիստիան Ֆուքսը «Twitter»-ում տեղադրել է նորընծա չեմպիոնների՝ տիտղոսը նվաճելու առաջին վայրկյանների ապրումների տեսանյութը։ Ֆուտբոլիստները հանդիպումը դիտում էին թիմի հարձակվող Ջեյմի Վարդիի տանը։ Ֆուտբոլիստի տան մոտ ևս երկրպագուների բազմություն էր հավաքվել։

«Լեսթերի» երկրպագուների փաբում նույնպես հույզերի պակաս չի զգացվել։

Հետո հաղթանակով արբած քաղաքի բնակիչները հեղեղել են ակումբի մարզադաշտը, ուր շարունակվել է տոնախմբությունը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում