Ռենատա Ռանյերի. Որդիս հիմա Անգլիայի արքան է

Ռենատա Ռանյերի. Որդիս հիմա Անգլիայի արքան է

Ռենատա Ռանյերին՝ «Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերիի մայրը, խոսել է որդու՝ մարզչական կարիերայում առաջին անգամ Պրեմիեր լիգայի չեմպիոնի կոչումը նվաճելու մասին։

-Խաղից հետո ես լաց էի լինում։ Հետո նա կարողացավ զանգել ինձ ու ընտանիքի մյուս անդամներին։ Դա յուրահատուկ երեկո էր, բոլորը երջանիկ էին, և հիմա մենք կարող ենք թուլանալ ու վայելել պահը։ Մենք չէինք կարող կանխատեսել, որ նման բան կլինի, սակայն Կլաուդիոն թիմում իսկական պրոֆեսիոնալների էր հավաքել։

Ամեն ինչ իր տեղն ընկավ, հիմա իմ որդին Անգլիայի արքան է։ Հիմա մենք ամբողջ աշխարհից շնորհավորանքներ ու հաճոյախոսություններ ենք ստանում, և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին։ Կլաուդիոն նախկինում տիտղոսներ նվաճել էր, բայց նրա նկատմամբ հարգանքի պակաս էր զգացվում։

Ցավոք, «Ռոմայի» հետ ամեն ինչ վերջացավ, քանի որ մեր ամբողջ ընտանիքն այդ ակումբին է երկրպագում։ Բայց հիմա նա Անգլիայի չեմպիոնն է, հնարավոր չէ ավելի շատ հպարտանալ նրանով, քան այժմ,-ասել է Ռանյերիի մայրը «La Repubblica»-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում