Ռոնալդո. Նեյմարը չի հեռանա «Բարսելոնայից»

Ռոնալդո. Նեյմարը չի հեռանա «Բարսելոնայից»

Մադրիդի «Ռեալի», «Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնլադոն հավատում է, որ հարձակվող Նեյմարը չի հեռանա կատալոնական ակումբից։ 24-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության շուրջ շշուկները մատնանշում են «ՊՍԺ»-ն, ակումբի՝ Նեյմարին համապատասխան լինելու մասին խոսել է նաև նրա գործակալ Վագներ Ռիբեյրոն։

-Չեմ կարծում, թե Նեյմարը կհեռանա «Բարսելոնայից։ Նա շատ է հարմարվել քաղաքին ու թիմին, և ես չեմ հավատում, որ այդ տրանսֆերը կհաջողվի։ Նա կմնա «Բարսելոնայում»,-ասել է աշխարհի կրկնակի չեմպիոնը «Canal+»-ին տված հարցազրույցում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում