Կարեն Գրիգորյանը՝ Բրանկո Վուկմանովիչի հուշամրցաշարի հաղթող

Կարեն Գրիգորյանը՝ Բրանկո Վուկմանովիչի հուշամրցաշարի հաղթող

Չերնոգորիայի Տիվատ քաղաքում կայացավ Բրանկո Վուկմանովիչի 6-րդ հուշամրցաշարը, որն անցկացվում էր արագ շախմատի ձևաչափով: Մրցաշարի 58 մասնակցից 14-ը գրոսմայստեր էր, 5-ը՝ միջազգային վարպետ:

Հայաստանը ներկայացնում էր գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը: Մեր շախմատիստը մրցաշարն անցավ առանց պարտության` տանելով 6 հաղթանակ և ևս երեք պարտիա ավարտելով ոչ-ոքի արդյունքով: Այսպիսով, Կարեն Գրիգորյանը 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր և մեկ միավորով առաջ անցավ երկրորդ հորիզոնականը զբաղեցրած գրոսմայստեր Դանիլո Միլանովիչից:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Կարեն Գրիգորյանը հաղթել էր «Սիուտատ դե Մոնտոլես» արագ շախմատի մրցաշարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում