ՉԼ. «Ռեալը» հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

ՉԼ. «Ռեալը» հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի 2015-16թթ. խաղարկության եզրափակչում ականտես ենք լինելու մադրիդյան դերբիի. մայիսի 28-ին Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում կայանալիք խաղին մասնակցելու են «Ատլետիկոն» և «Ռեալը»:

«Ռեալ»-«Մանչեսթեր Սիթի» դիմակայության առաջին խաղի 0:0 հաշվից հետո մադրիդցիներին պայքարը շարունակելու համար միայն հաղթանակ էր հարկավոր: Զինեդին Զիդանի թիմին հաջողվեց կատարել առաջադրված խնդիրը՝ տոնելով նվազագույն հաշվով հաղթանակ:

Հանդիպման 20-րդ րոպեին Գարեթ Բեյլի և Ֆերնանդոյի համատեղ ջանքերով գնդակը հայտնվեց Ջո Հարտի պաշտպանած դարպասում. ՈւԵՖԱ-ն գոլը գրանցել է որպես ինքնագոլ: 

«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստները մնացած ժամանակահատվածում չկարողացան սրություն հաղորդել իրենց գրոհներին, իսկ «սերուցքայինները» համակարգված խաղ ցուցադրեցին, ինչի արդյունքում ցուցատախտակին պահպանվեց 1:0 հաշիվը:

Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, պատասխան հանդիպում

«Ռեալ» – «Մանչեսթեր Սիթի»՝ 1:0
Գոլը՝ Ֆերնանդո 20’/ինքնագոլ

Հետևեք մեզ նաև Telegram-ում