Ռամոս. Թիմն ու երկրպագուներն արժանի են եզրափակչի ուղեգրին

Ռամոս. Թիմն ու երկրպագուներն արժանի են եզրափակչի ուղեգրին

«Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ պատասխան հանդիպումից հետո կիսվել է տպավորություններով:

-Մենք կարողացանք մինչև վերջ միասնական լինել: Կարողացանք դիմադրել մրցակցի ճնշմանը: Մենք մեծագույն թիմի դուրս թողեցինք պայքարից: Նման դժվար մրցաշրջանում վերջապես կարող ենք վայելել այն, որ դուրս ենք եկել եզրափակիչ: Թիմն ու երկրպագուներն արժանի են եզրափակչի ուղեգրին: Այսօր երկրպագուները մեզ հետ էին, մենք 12 հոգով էինք խաղում,-Ռամոսի խոսքը մեջբերել է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչ փուլի երկու խաղերի արդյունքում «Ռեալը» «Մանչեսթեր Սիթիին» հաղթեց 1:0 հաշվով, իսկ մայիսի 28-ին, Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում կայանալիք եզրափակիչ խաղում մրցելու է «Ատլետիկոյի» հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում