Կեյլոր Նավասը կրկնել է Կանիսարեսի ռեկորդը, «Ռեալը»՝ «Արսենալի»

Կեյլոր Նավասը կրկնել է Կանիսարեսի ռեկորդը, «Ռեալը»՝ «Արսենալի»

«Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ պատասխան խաղում անառիկ պահեց սեփական դարպասը և կրկնեց «Վալենսիայի» նախկին դարպասապահ Սանտյագո Կանիսարեսի ռեկորդը:

Չեմպիոնների լիգայի պատմության ընթացքում միայն Կանիսարեսին և Նավասին է հաջողվել մեկ խաղաշրջանի 9 խաղում անառիկ պահել սեփական դարպասը: Կանիսարեսն այս ռեկորդը սահմանել է 2000-01թթ. մրցաշրջանում, իսկ Նավասն այն կարող է գերազանցել, եթե մայիսի 28-ին «Ատլետիկոյի» հետ եզրափակչում ևս գոլ բաց չթողնի:

Բացի այդ, «Ռեալը» Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության 12 խաղերից միայն երկուսում է գոլ բաց թողել. «Շախտյորի» հետ խմբային փուլի հանդիպումը (4:3) և 1/4 եզրափակիչ փուլի՝ «Վոլֆսբուրգի» հետ առաջին խաղում (0:2): Այս ցուցանիշով «Ռեալը» հավասարվել է «Արսենալին», որը Չեմպիոնների լիգայի 2005-06թթ. խաղարկությունում էր 10 «չոր» հանդիպում անցկացրել:

* Խմբային փուլի «Ռեալ»-«Մալմյո» (8:0) խաղի ժամանակ մադրիդյան թիմի դարպասը պաշտպանել է Կիկո Կասիլյան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում