Բեյլ. Ցանկանում եմ կրկին ապրել ՉԼ-ում հաղթելու զգացողությունները

Բեյլ. Ցանկանում եմ կրկին ապրել ՉԼ-ում հաղթելու զգացողությունները

«Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ պատասխան հանդիպումից հետո նշել է, որ մադրիդյան թիմում առաջընթաց է գրանցել:

-Նշանակություն չունի, թե ում հաշվին է գրանցվել գոլը, կարևորը՝ մենք Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճելու հնարավորություն ունենք: Զգում էի, որ կարող էի ևս մեկ գոլ խփել և վերջ դնել ինտրիգին, սակայն չկարողացանք լավ պահ ստեղծել:

Ես «Ռեալ» եմ տեղափոխվել Չեմպիոնների լիգայում հաղթելու համար: Մեկ անգամ արդեն հաջողվել է, ցանկանում եմ կրկին ապրել այդ զգացողությունները: Զգում եմ, որ «Ռեալում» ես հասունացել եմ: Արդեն իսպաներեն էլ եմ ավելի լավ խոսում, ավելի լավ եմ հաղորդակցում թիմակիցներիս հետ: Կարծես, լիովին հարմարվել եմ թիմին: Ես վայելում եմ «Ռեալում» իմ խաղը,-Բեյլի խոսքը մեջբերված է «BBC Sport»-ից:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Ռեալը» մրցելու է «Ատլետիկոյի» հետ, հանդիպումը կայանալու է մայիսի 28-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում