Հյումմելս. Ակումբի անիմաստ հայտարարության պատճառով սխալ տպավորություն ստեղծվեց

Հյումմելս. Ակումբի անիմաստ հայտարարության պատճառով սխալ տպավորություն ստեղծվեց

Դորտմունդի «Բորուսսիայի» պաշտպան Մաթս Հյումմելսը հայտարարել է, որ կարիերայի շարունակության հարցում դեռ վերջնական որոշում չի կայացրել՝ չնայած ակումբի ղեկավարությունը հայտարարել է նրա՝ «Բավարիա» տեղափոխվելու ցանկության մասին:

-Ամեն ինչ հնարավոր է, և ոչինչ վերջնական որոշված չէ: Այդ անիմաստ հայտարարության պատճառով սխալ տպավորություն ստեղծվեց: Չեմ հասկանում, թե ինչ իմաստ ուներ նման հայտարարություն տարածելը,-Հյումմելսի խոսքը մեջբերել է «The Yellow Wall»-ը:

Նշենք, որ Բունդեսլիգայի 32-րդ տուրի՝ «Վոլֆսբուրգի» հետ հանդիպման (5:2) ժամանակ «Բորուսսիայի» երկրպագուներն անընդհատ սուլում էին Հյումմելսին, շատերն էլ մարզադաշտ էին եկել ֆուտբոլիստին ուղղված վիրավորական պաստառներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում