«Ռեալն» ու «Ատլետիկոն» ՉԼ եզրափակչի 20.000-ական տոմս կստանան

«Ռեալն» ու «Ատլետիկոն» ՉԼ եզրափակչի 20.000-ական տոմս կստանան

Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասնակից երկու մադրիդյան ակումբները՝ «Ռեալն» ու «Ատլետիկոն», իրենց երկրպագուների համար Միլանում կայանալիք եզրափակիչ խաղի 20.000-ական տոմս կստանան, հաղորդում է «AS»-ը։

Հիշեցնենք, որ կիսաեզրափակչում «Ռեալը» հաղթահարել է «Մանչեսթեր Սիթիի» արգելքը, իսկ «Ատլետիկոն» պայքարից դուրս է թողել «Բավարիային»։

Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 28-ին, Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում