Անդրեա Բոչելին կերգի «Լեսթեր»-«Էվերթոն» հանդիպումից առաջ

Անդրեա Բոչելին կերգի «Լեսթեր»-«Էվերթոն» հանդիպումից առաջ

Իտալացի օպերային երգիչ Անդրեա Բոչելին երգ կկատարի «Լեսթերի» տնային մարզադաշտում՝ ի պատիվ «աղվեսների»՝ Անգլիայի առաջնության չեմպիոնի կոչումը նվաճելու։ Բոչելին ելույթ կունենա ԱՊԼ 37-րդ տուրի՝ «Էվերթոնի» դեմ հանդիպումից առաջ։

«Time To Say Goodbye» («Մնաս բարով ասելու ժամանակն է») բառերի փոխարեն Բոչելին կերգի «Time To Win Again» («Կրկին հաղթելու ժամանակն է)։ «Լեսթերի» գլխավոր մարզիչ Ռանյերիի առաջարկին Բոչելին դրական է արձագանքել և հանուն այդ ելույթի ընդհատել համաշխարհային շրջագայությունը։

«The Sun» պարբերականի տեղեկություններով, Ռանյերին դեռ վեց շաբաթ առաջ է Բոչելիին դիմել այդ խնդրանքով, քանի որ զգացել է, որ իր թիմը լավ հնարավորություն ունի Անգլիայի չեմպիոն դառնալու։ Նա ցանկացել է նվեր անել թիմի երկրպագուներին և ֆուտբոլիստներին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում