Ստամբուլ. Ռոման Ամոյանը օլիմպիական ուղեգիր չնվաճեց

Ստամբուլ. Ռոման Ամոյանը օլիմպիական ուղեգիր չնվաճեց

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում մեկնարկեց ըմբշամատի համաշխարհային վերջին վարկանիշային մրցաշարը։

Առաջին մրցումային օրը գորգ դուրս եկան հունահռոմեական ոճի ըմբիշները։ Այս ստուգատեսին Հայաստանը ներկայացնում էր 59 կգ քաշային Ռոման Ամոյանը, ով պայքարն սկսեց 1/16 եզրափակչից։ Ռոմանի մրցակիցը թուրք Ռահման Բիլիչին էր։

Լարված գոտեմարտն ավարտվեց 4։4 հաշվով։ Առաջինը հաջողության հասավ մրցակիցը՝ կատարելով 4 միավորանոց հնարք։ Ճիշտ է, Ռոմանին հետագայում հաջողվեց մրցակցին 2 անգամ փոխադրել ու վաստակել 4 միավոր, բայց քանի որ Բիլիչի կատարած հնարքն ավելի բարձր է գնահատվում, հաղթանակը տրվեց նրան։ Այսպիսով՝ Ռոմանը զրկվեց Ռիո-2016 ուղեգրից։

Մայիսի 8-ին պայքարի մեջ կմտնեն ազատոճային ըմբիշները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում