«Բավարիան» դարձավ Բունդեսլիգայի չեմպիոն, «Բորուսսիան» պարտվեց (տեսանյութ)

«Բավարիան» դարձավ Բունդեսլիգայի չեմպիոն, «Բորուսսիան» պարտվեց (տեսանյութ)

Բունդեսլիգայի 33-րդ տուրում  «Բավարիան» հաղթեց «Ինգոլշտադին» և դարձավ 2015-16թթ. խաղարկության չեմպիոն: «Աուդի Շպորտպարկում» կայացած հանդիպումն ավարտվեց 1:2 հաշվով: Մյունխենյան թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Ռոբերտ Լևանդովսկին, իսկ դաշտի տերերից աչքի ընկավ Մորից Հարտմանը:

Դորտմունդի «Բորուսսիան» արտագնա խաղում նվազագույն հաշվով զիջեց «Այնտրախտին». հանդիպման միակ գոլը խփեց Շտեֆան Այգները: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին և դեղին քարտ ստացավ, որի պատճառով բաց է թողնելու 34-րդ տուրի հանդիպումը (Մխիթարյանի համար 5-րդ դեղին քարտն էր);

Այսպիսով, Բունդեսլիգայի վերջին տուրից առաջ «Բավարիան» ունի 85 միավոր, իսկ 77 միավոր ունեցող «Բորուսսիան» կորցրել է մյունխենյան թիմին շրջանցելու բոլոր հնարավորությունները:

Բունդեսլիգա, 33-րդ տուր

«Ինգոլշտադ» – «Բավարիա»՝ 1:2
Գոլերը՝ Հարտման 42′ / 11-մետրանոց – Լևանդովսկի 15′, 32′

«Այնտրախտ» – «Բորուսսիա Դորտմունդ»՝ 0:1
Գոլը՝ Այգներ 14′

Հետևեք մեզ նաև Telegram-ում