«Գանձասար Կապանը» հաղթեց «Միկային»

«Գանձասար Կապանը» հաղթեց «Միկային»

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 25-րդ տուրում «Գանձասար Կապանը» հյուրընկալել էր «Միկային»:

Դաշտի տերերն արագ առաջ անցան հաշվի մեջ. 4-րդ րոպեին աչքի ընկավ Գեղամ Հարությունյանը: «Միկան» հաշվի հավասարությունը վերականգնեց 23-րդ րոպեին. գոլի հեղինակ դարձավ Աշոտ Կարապետյանը: Թիմերն ընդմիջման գնացին 1:1 հաշվի պայմաններում, իսկ երկրորդ կեսում Հարությունյանը դուբլ ձևակերպեց, մեկ գոլ էլ խփեց Ալեքսանդր Ռակիչը:

Այս հաղթանակից հետո «Գանձասար Կապանն» ունի 40 միավոր և զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը, իսկ «Միկան» մնաց 29 միավորով՝ վեցերորդ տեղում:

Բարձրագույն խումբ, 25-րդ տուր

«Գանձասար Կապան» – «Միկա»՝ 3:1
Գոլերը՝ Հարությունյան 4′, 55′, Ռակիչ 90+3′ – Կարապետյան 23′

Լուսանկարը՝ ՀԱՕԿ լրատվականի

Հետևեք մեզ նաև Telegram-ում