«Մանչեսթեր Յունայթեդի»՝ 2016-17թթ. մրցաշրջանի արտագնա մարզահագուստը (լուսանկարներ)

«Մանչեսթեր Յունայթեդի»՝ 2016-17թթ. մրցաշրջանի արտագնա մարզահագուստը (լուսանկարներ)

«Մանչեսթեր Յունայթեդը» ներկայացրել է 2016-17թթ. մրցաշրջանի արտագնա խաղերի համար նախատեսված մարզահագուստը, որը պատրաստել է «Adidas» ընկերությունը: Ակումբի տիտղոսային հովանավորը շարունակում է մնալ «Chevrolet» ընկերությունը:

Մարզահագուստը գրեթե ամբողջությամբ կապույտ է, առկա են ակումբի ավանդական՝ կարմիր գույնի գծեր:

Լոնդոնի Օքսֆորդ Սթրիթ փողոցում գտնվող «Adidas» խանութում կայացած շնորհանդեսին ներկա են եղել «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը և ռեփեր Stormzy-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում