ԻՊ ահաբեկիչները սպանել են «Ռեալի» 16 երկրպագուի

ԻՊ ահաբեկիչները սպանել են «Ռեալի» 16 երկրպագուի

Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման՝ Իրաքի Բալադ քաղաքում Մադրիդի «Ռեալի» ֆան-ակումբի վրա զինված հարձակման արդյունքում 16 մարդ է զոհվել։ 

Երեք ահաբեկիչներ հրազենային կրակ են բացել սրճարանի վրա, որտեղ իսպանական ակումբի երկրպագուների միությունն է տեղակայված։ Հարձակման արդյունքում զոհվել է 16, վիրավորվել՝ 20 մարդ,-ասվում է ֆան-ակումբի հաղորդագրության մեջ։

Հարձակվողները կարողացել են թաքնվել։ Նրանցից մեկն ավելի ուշ շուկայի մոտ պայթեցրել է մահապարտի գոտին, երբ նրան փորձել են բռնել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում